YouTube-ը նոր գործառույթ է թողարկել
YouTube-ի ադմինիստրացիան սկսել է նոր գործառույթի թեստավորում, որն արդեն հասանելի է դարձել Պրեմիում բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։ Այն թույլ է տալիս մեծացնել տեսանյութը՝ նուրբ մանրամասներ տեսնելու համար: Այս մասին հայտնում է 9to5Google պորտալը։
Տեսանյութը լիաէկրանով ընդլայնելու փոխարեն YouTube Premium-ի օգտատերերը կկարողանան «ձգել» տեսանյութը՝ մեծացնելու համար ցանկալի տարրը: Այս պահին ֆունկցիան կարծես թե ստեղծված է հատուկ դիմանկարային ռեժիմում դիտելու համար։
Android սմարթֆոններով պրեմիում անդամները կարող են փորձել նոր գործառույթը հենց հիմա՝ հպելով իրենց պրոֆիլի լուսանկարին՝ բացելու պրեմիում գործառույթների բաժինը: Հաղորդվում է, որ գործառույթը կարող է փորձարկվել միայն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Այս ժամանակահատվածը բավարար կլինի YouTube-ի ադմինիստրացիայի համար՝ գնահատելու արձագանքները։ Բոլոր մյուս օգտատերերի համար գործառույթի իրականացման ժամկետները դեռևս չեն բացահայտվել: