ՌԴ ՊՆ-ն` Արցախում տիրող իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։
Նախարարությունը հայտնել է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։