Իր հղիության մասին չիմացող կինը նորածնին նետել է աղբարկղը (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Հոբս քաղաքի բնակչուհին, ով չգիտեր սեփական հղիության մասին, անսպասելիորեն երեխա է լույս աշխարհ բերել ու նետել աղբարկղը։ Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։
18-ամյա Ալեքսիս Ավիլան անսպասելի ծննդաբերությունից մի քանի օր առաջ ստամոքսի ջղաձգումներ է ունեցել, սակայն միայն բժշկի դիմելուց հետո է պարզել, որ հղի է։ Հաջորդ օրը ծնվել է նրա երեխան։
Կնոջ խոսքով՝ ինքը խուճապի է մատնվել ու նորածինին դրել աղբի տոպրակների մեջ, որից հետո տարել է աղբարկղ։ Ավելի ուշ նրան հայտնաբերել են մարդիկ, ովքեր աղբի մեջ թանկարժեք իրեր էին փնտրում։ Նորածնի վիճակը գնահատվում է կայուն։
Այն պահը, երբ ամերիկուհին նետում է փաթեթը, ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Ավիլան ձերբակալվել է և մեղադրվել սպանության փորձի և երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։