Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն մեր հարաբերություններում։ Դրան վերաբերում են եւ՛ էներգետիկ համագործակիցության հարցերը, եւ՛ Սեւ ծովում հացահատիկի արտահանման հարցը, եւ՛ զբոսաշրջությունը, եւ՛ տարածաշրջանային հարցերը»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ բանակցությունների եւս մեկ թեմա կլինի Սիրիայի ճգնաժամը։