Բայրամովն ու Չավուշօղլին քննարկել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հարձակման կապակցությամբ:
Չավուշօղլուն խստորեն դատապարտել է այդ հարձակումը և նշել, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Մահդիի հետևորդներ» կրոնական խմբավորումը ներխուժել էր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն և, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք դեսպանատան վրայից իջեցրել են Ադրբեջանի դրոշը և ջարդուփշուր արել դեսպանատան գույքը։