Թայլանդի հրաշքներից մեկը. ռեստորան ծառի վրա՝ Թռչնաբույն (լուսանկարներ)
Թայլանդի Կո Կուդ կղզում է գտնվում Soneva Kiri հանգստյան կենտրոնը, որն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել իր անսովոր ռեստորանի՝ Treepod Dining-ի շնորհիվ: Հաստատությունն իր այցելուներին բացառիկ հնարավորություն է տալիս համտեսելու թայլանդական էկզոտիկ ուտեստները ծառի վրա՝ 5 մետր բարձրության վրա գտնվող հատուկ բնում:
Հյուրերն իրենց տեղերը զբաղեցնում են գետնի վրա, ամրացնում անվտանգության գոտիները, ինչից հետո հատուկ մեխանիզմով բարձրանում են վերև:
Հատուկ ուշադրության է արժանի սպասարկումը. մատուցողները պատվերը բերում են հատուկ ճոպանների միջոցով:
Ռեստորանի աշխատակազմի ընտրության ժամանակ առաջին հերթին հաշվի են առնվել դիմողների մարմնամարզական ունակությունները և ճարպկությունը, քանի որ ուտեստների հետ ակրոբատիկ շարժումներ կատարելն այնքան էլ հեշտ գործ չէ: