Էստոնիայի վարչապետը կոչ է արել ապամոնտաժել խորհրդային բոլոր հուշարձանները
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկրի տարածքում եղած խորհրդային բոլոր հուշարձանները պետք է արագորեն ապամոնտաժել և հեռացնել հանրային վայրերից:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն և մանրամասնում, որ կին ղեկավարի խոսքով, այդպիսի հուշարձանների թիվը ենթադրաբար 200-400 է:
«Նպատակը պարզ է. վերացնել կարմիրբանակային հուշահամալիրները այն վայրերից, որտեղ դրանք գտնվում են այս պահին: Կառավարությունն այս հարցում միակարծիք է:
Հստակ ժամանակացույց առայժմ չկա: Ցանկանում ենք դրան հասնել՝ որքան հնարավոր շուտ և որքան հնարավոր է՝ առանց ավելորդ հուզականության ու ցնցումների»,- ասել է Կալասը կառավարության ճեպազրույցի ժամանակ: