«Բրազիլացի Հալկը» մահացել է սինթոլի գերդոզավորումից
Բրազիլիայի Սան Պաուլոյից հայտնի բոդիբիլդեր Վալդիր Սեգատուն մահացել է մկանային զանգվածը մեծացնող դեղամիջոցի գերդոզավորումից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
55-ամյա Սեգատոն, որը TikTok-ում ստացել է «Բրազիլացի Հալկ» անվանումը, մի քանի տարի է, ինչ իրեն սինթոլ էր ներարկում: Չնայած նրան, որ տղամարդը դրանից ֆիզիկապես չէր ուժեղանում, բոդիբիլդերին դուր էր եկել, որ փողոցում մարդիկ իրեն հրեշ են անվանում։
2016 թվականին Սեգատուին զգուշացրել էին, որ դեղամիջոցի հետագա օգտագործման դեպքում նա կհայտնվի նյարդերի վնասման և անդամահատման վտանգի տակ։ Այնուամենայնիվ, տղամարդն ասել է, որ սիրում է ուշադրություն հրավիրել իր վրա. «Մարդիկ ինձ անընդհատ անվանում են Հալկ, Շվարցենեգեր, Հի-Մեն, և դա ինձ դուր է գալիս։ Ես մկաններս կրկնակի մեծացրել եմ, բայց ավելին եմ ուզում»,- ասել էր նա։
Մահվան օրը Սեգատուն իրեն վատ է զգացել և դիմել է հարևանի օգնությանը։ Տղամարդը նրան արթնացրել է առավոտյան ժամը վեցին՝ պատուհանը թակելով և բողոքելով շնչառության պակասից։
Սեգատուին տեղափոխել են հիվանդանոց։ Շտապ օգնության սենյակում նա կորցրել է գիտակցությունը։ «Կարծում եմ, նա սրտի կաթված է ստացել», - ասել է նրա հարևանը: Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն։
Սինթոլը մկանային զանգվածի ավելացման դեղամիջոց է՝ բաղկացած յուղից, ցավազրկողներից և ալկոհոլից։ Սինթոլի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել մկանային ատրոֆիայի և խոցերի: Ծանր դեպքերում կարող է պահանջվել վերջույթների անդամահատում: