ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրություններով և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և մնացած բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- նշել է պաշտոնյան։