Բլինքենը զանգահարել է Չավուշօղլուին և քննարկել ԼՂ-ում տիրող իրավիճակը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման: