Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
ՏեսանյութերԱյսօր՝ օգոստոսի 4-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։
Խորհուրդը որոշեց մերժել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Մանրամասները՝ տեսանյութում: