Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 7400 նոր դեպք
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7415 նոր դեպք, մահացել է 81 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 7 մլն 426 հազար 30-ի, իսկ մահերի թիվը՝ 142 հազար 290-ի: Վերջին մեկ օրում գրանցված 7415 դեպքից 1268-ը հոսպիտալացվել է:
7 մլն 91 հազար 232 քաղաքացի առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ներկայում 1398 պացիենտ բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Նվազման միտումից հետո վերջին շաբաթների ընթացքում Իրանում գրանցվող օրական դեպքերի և մահերի թիվը աճում է: