Մենք չենք կարող մենակ թողնել հայերին․ Եվրախորհրդարանի անդամ
Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասն իր թվիթերյան էջում գրել է՝
«Ադրբեջանը կրկին սադրիչ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, ինչը հանգեցնում է զոհերի նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում։ Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենք չենք կարող մենակ թողնել հայերին, որոնք մեր կարիքն ունեն այս պահին»։