Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հերթական սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, կողմերին զսպվածության և եռակողմ համաձայնագրերի կատարման կոչ է անում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը (վաղը նրանք հանդիպում են Սոչիում) կարծիքներ կփոխանակեն իրավիճակի վերաբերյալ: