Հնդկաստանում կապկի ծաղկով հիվանդացության առաջին դեպքն է արձանագրվել կնոջ մոտ
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է արձանագրվել իգական սեռի ներկայացուցչի մոտ։ Երկրում ընդհանուր առմամբ կա վարակի 9 դեպք: Վարակակիրը 30-ամյա նիգերիացի կին է, որն ավելի քան մեկ ամիս է, ինչ ապրում է Դելիում։ Նախօրեին նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) օգոստոսի 3-ի տվյալներով՝ Եվրոպայում արդեն գրանցվել է վարակի 15,5 հազար դեպք և 2 մահ: Հիվանդների ճնշող մեծամասնությունը 31-40 տարեկան է (41%): Նշվում է, որ դեպքերի 99,1%-ում վարակվածները տղամարդիկ են։