Կոնկրետ Այգեպարի հատվածում ոչ կուտակում կա, ոչ՝ լարվածություն. Այգեպարի գյուղապետ
Առավոտյան մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակում: Նշվում էր հատկապես Այգեպար գյուղին մոտ հատվածի մասին:
Zarkerak.am-ը կապ հաստատեց Այգեպարի գյուղապետ Արկադի Յամուկյանի հետ և փորձեց հասկանալ՝ նշված տեղեկատվությունն համապատասխանում է իրականությանը, թե ոչ . «Գյուղում լարվածություն չկա, հանգիստ է: Կոնկրետ Այգեպարի հատվածում ոչ կուտակում կա, ոչ՝ լարվածություն: Ժողովուրդն իր համար հանգիստ ապրում է, ամեն մեկն իր գործով»,- ասաց Յամուկյանն ու հավելեց՝ «այնքան են նման բաներ ասելու, մինչև իրականում լարվածություն լինի»:
Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ հայտնեց, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն աչալրջորեն հսկում են իրենց վստահված պետական սահմանը. «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են իրավիճակին և վերահսկում այն: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»: