Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին
Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:
Այս մասին հայտնել են ՀԱԵ Արցախի թեմից:
Աղբյուրի հաղորմամբ՝ Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար:
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: