Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Ադրբեջանի սահմանի մոտ զինտեխնիկայի կուտակման մասին լուրը
Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից ծանր զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունը, որը տարածվել է սոցցանցերում, կեղծ է:
Այս մասին Trend-ի հետ զրույցում պարզաբանել են Բաքվում Իրանի դեսպանատնից:
«Իրանի հանրապետության պահապանների կորպուսը պաշտոնական տելեգրամյան ալիք չունի, իսկ պաշտոնական դիրքորոշման կարելի է տեղեկանալ այլ պաշտոնական խողովակներով ու այդ կառույցի ներկայացուցիչների միջոցով: Այդ կադրերն արվել են մի քանի տարի առաջ», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: