Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչեւ գարուն․ Գնել Սանոսյան
ՔաղաքականԼաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցվում է։ Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք։ Մինչեւ գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի»,- նշեց Սանոսյանը։
Հարցին, թե դեպի Թուրքիայի սահման ճանապարհի նորոգման աշխատանքներ իրականանում են, թե՝ ոչ, նախարարը պատասխանեց․ «Նման գործընթացը չի ընթանում»։