«Ժողովուրդ»․ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ ազատման դիմումներ կգրեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ, չի բացառվում, առաջիկայում ազատման դիմումներ ներկայացնեն:
Բանն այն է, որ շատ դատավորներ կորցրել են իրենց թիկունքը եւ այդ պայմաններում նախընտրում են պաշտոնից ազատման դիմում գրել: Առաջին հրաժարական տվողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն է լինելու, ու չի բացառվում՝ Վերաքննիչում այս մեկ հրաժարականը չլինի, եւ այլ դատավորներ եւս հրաժարականի դիմում ներկայացնեն:
Ի դեպ, դատավորների այս խառնաշփոթն ու անպաշտպան լինելու զգացողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, այլ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածու Սեւակ Համբարձումյանը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում