«Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված լուսանկարում Նազենին կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է նույն երանգի լայն տաբատի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Նա հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջական է արեւային ակնոցը։ «Իմ Երկինքն ամենուր է: Թող խաղաղ բացվի օրը... մենք շատ ունենք դրա կարիքը.... Աստծով ուժեղ լինենք, մեր հույսը մեզ վրա պիտի լինի: Կամքով ամուր մնանք, մեր հարցերը մենք պիտի լուծենք: Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում: Մաքուր պահենք Երկինքը մարդկային փոքրոգությունից ու ախտից: Լույսը՝ բարով...», - մակագրել է նա։