Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը «լիովին դուրս է եկել վերահսկողությունից»
Զապորոժիեի ԱԷԿ-ը լիովին դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Associated Press-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում «օրեցօր էլ ավելի վտանգավոր է դառնում»։
«ԱԷԿ-ում խախտվել են միջուկային անվտանգության բոլոր սկզբունքները»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ «պարադոքսալ իրավիճակ» է ստեղծվել, երբ «ԱԷԿ-ը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, սակայն նրա ուկրաինական անձնակազմը շարունակում է ղեկավարել միջուկային օպերացիաները, ինչը հանգեցնում է անխուսափելի հետեւանքների»,-ասել է Գրոսին։