Բաքուն խոստովանել է, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայտարարելով, որ «հակաահաբեկչական գործողություն» է իրականացրել Արցախում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:
«Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի մի քանի բարձունքներ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: