Աննա Սեդակովան նկարահանում է նոր սկանդալային տեսահոլովակ
Աննա Սեդակովան շարունակում է ապշեցնել հանդիսատեսին: Երգչուհու Instagram-ի էջում հայտնվել է մի լուսանկար՝ «Сердце в бинтах» երգի տեսահոլովակից:
Կարծես թե Վիա Գրա խմբի նախկին անդամի նոր երգն ավելի սկանդալային է լինելու, քան նախորդը՝ «Между нами кайф»-ը, որը հեռուստաալիքները եթեր են հեռարձակում միայն հատուկ ժամերի:
Լուսանկարն առաջացրել է երկրպագուների բուռն արձագանքը. ոմանք հիացել են երգչուհու սանրվածքով և մարմնով, մյուսներն էլ իրենց հիասթափությունն են հայտնել՝ գրելով, որ երգչուհին վերջին տեսահոլովակներում անընդհատ նույն բանն է անում: