Արցախի նախագահը մասնակի զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: