261 անձի բարեվարքության ուսումնասիրություն է արվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն։
Հանձնաժողովից հայտնում են, որ 261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
Ներկայացված եզրակացություններից 34-ը վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին, 14-ը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 20-ը՝ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներ, 45-ը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, 100-ը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, 15-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող դատախազի թեկնածուներին, 1-ը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին, 32-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոններում նշանակվել հավակնող թեկնածուներին:
Մանրամասներն այստեղ