Չինաստանում տղամարդը դանակով ներխուժել է մանկապարտեզ. կա 3 զոհ
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք ենթադրաբար արվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի մոտակայքում:
48-ամյա տղամարդը դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել մարդկանց վրա: Ոստիկանությունից հայտնել են, որ 3 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել։ Կասկածյալը դեռ որոնվում է։