Բերձորի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ադրբեջանը զոհ ունի. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի ռազմական ագրեսիան ճնշելու արդյունքում ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել։ Մարդկային կորստի փաստը հաստատել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով նրա տվյալները՝ Քյազիմով Անար Ռուստամ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից սրվել է իրավիճակը Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի շփման գծի առանձին հատվածներում. Թշնամին փորձել է առաջանալ մի քանի հատվածներից, ինչը Արցախի պաշտպանության բանակի գործադրած քայլերի արդյունքում ճնշվել է։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. Խաղաղապահները մեկ օրում երեք դեպք են արձանագրել։