Հայերի սև ցուցակ գոյություն ունի, որոնք ունեն երկու հոգի
Իրենց կարճ խելքով ուզում են վախեցնել մարդկանց, ովքեր իրենց կյանքն են պատրաստ վտանգել հանուն հայրենիքի։ Նրանք ուզում են այս մարդկանց ինչ-որ արգելքներով վախեցնե՞լ, դա իհարկե չի ստացվելու։ Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ակցիան, նշենք, իրականացվում է ընդդեմ սփյուռքահայերի մուտքի արգելքի։
«Մենք գործ ունենք տարրական վրեժխնդրության հետ։ Բա ասում էին, թե Հայաստանը ժողովրդավարդության բաստիոն է, սա՞ է ժողովրդավարության բաստիոնը։ Հայերի սև ցուցակ կա։ Սև ցուցակ ունեցող երկու մարդ կա, մեկը Ալիևն է, մյուսը՝ Փաշինյանը։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչու են հենց այս մարդկանց նկատմամբ կատարվում այս հետապնդումները, պիտի նայենք մեր քաղբանտարկյալների ցուցակները։ Այդ մարդիկ իրոք առանձնացված ու ընտրված են։ Նրանք ազատությունից զրկվել են նպատակային։ Այն մարդիկ, որոնք զրկվել են հայրենիք գալուց, նրանք զրկվել են ևս նպատակային։ Այս իշխանությունները չբավարարվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետևից։ Իրենց վերելակային պայմանավորվածությունները իրագործելու համար հիմա այս իշխանությունները փորձում են չեզոքացնել մարդկանց, ովքեր ունակ են դիմադրության»,- հավելեց Վարդանյանը։ Լրագրողների դիտարկումներին, թե արդյոք նմանություն չի տեսնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դաշնակցականների հանդեպ որդեգրած քաղաքականության ու Փաշինյանի վարքագծի միջև, Վարդանյանը արձագանքեց․ «Դեժավյուի տպավորություն իրոք կա»։