Ապագայում կցանկանայի մարզել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ․ Ֆաբրեգաս
Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով դարձել է իտալական Կոմո ակումբի խաղացող, խոստովանել է, որ կցանկանար ապագայում մարզել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ, գրում է armsport.am-ը։
«Երբ ես մարզիչ դառնամ, ցանկանում եմ աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Սա այն վայրն է, որտեղ ես ցուցադրեցի իմ լավագույն ֆուտբոլը։ Իմ լավագույն տարիները Պրեմիեր լիգայում էին. Ինձ շատ է դուր գալիս Անգլիայում: Ապագայում ես կցանկանայի մարզել Պրեմիեր լիգայի ակումբ, ինչու ոչ: Սա, անկասկած, իմ պլանն է առաջիկա մի քանի տարիների համար»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Սեսկ Ֆաբրեգասը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալը», «Բարսելոնան» և «Չելսին»: