Մարսի մակերեսին անսովոր կապույտ ավազաթմբերի լուսանկարներ են հայտնվել
HiRISE (High Resolution Imaging Science Experiment) տեսախցիկը, որը տեղադրված է Մարսի ուղեծրում աշխատող Mars Reconnaissance Orbiter-ի վրա, անսովոր կապույտ ավազաթմբեր է ֆիքսել, որոնք գտնվում են Կարմիր մոլորակի Գամբոա խառնարանի մոտակայքում: Նկարները տարածել է ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալությունը (NASA):
Գամբոա խառնարանը հարվածային ծագում ունի եւ գտնվում է Աքիդալիայի հարթավայրի եւ Քրիսի հարթավայրի միջեւ: Նկարում, որն արվել է շատ բարձր որակով (25 սանտիմետր Մարսի մակերեսը՝ պատկերի 1 պիքսելում), բլուրների գագաթներին կարելի է փոքրիկ գծեր տեսնել, որոնք իրենցից տարօրինակ նախշեր են ներկայացնում։
Ավելի մեծ ավազաթմբերը լայնակի էոլյան լեռնաշղթաներ են (TAR), որոնք ծածկված են ավազի խոշոր մասնիկներով: Այդպիսի ավազաթմբերը կենդանանում են քամու ազդեցության տակ, որը հեռացնում է ավելի մուգ փոշին՝ վառ հատվածներ թողնելով։ Այդպիսի հատկանիշներով կարելի է հաշվարկել քամու ուղղությունը ավազաթմբերի առաջացման ժամանակ, այսինքն՝ շատ միլիոնավոր տարիներ առաջ։
Մոլորակագետներն ուսումնասիրում են HiRISE տեսախցիկի պատկերները՝ Մարսի երկրաբանական պատմության վերաբերյալ իրենց պատկերացումները խորացնելու համար: Մարսյան եզակի ավազաթմբերի մասին հոդվածը հայտնվել է Science Alert ամսագրում։