Տեխասում տղամարդը դատարանի առջեւ կկանգնի՝ իր երկու դուստրերի «պատվի սպանության» համար
Տեխասում տղամարդը, ով ժամանակին հայտնվել էր ՀԴԲ-ի ամենափնտրվողների ցուցակում, դատարանի աջեւ կկանգնի՝ իր երկու դուստրերի «պատվի սպանության» մեղադրանքով:
Յասեր Սաիդը մեղադրվում է 2008-ին իր դուստրերի՝ 17-ամյա Սառայի եւ 18-ամյա Ամիրայի վրա կրակելու մեջ, քանի որ վրդովված էր, որ նրանք ժամադրությունների էին գնում:
Գործով երդվյալ ատենակալների ընտրությունը սկսվել է Դալլասում, եւ սպասվում է, որ երդվյալ ատենակալները սրտաճմլիկ ցուցմունքներ կլսեն, այդ թվում՝ մահից անմիջապես առաջ Սառայի՝ 911 զանգի մասին։
«Հայրս կրակել է ինձ վրա։ Ես մեռնում եմ... մեռնում եմ», - ասել է նա դիսպետչերին այն բանից հետո, երբ հայրը ինը անգամ կրակել էր իր վրա, հայտնում է WFAA-ն:
Ընկերներն ու ընտանիքն ասել են, որ Սաիդը դժգոհ էր, որ իր դեռահաս դուստրերը ժամադրության են գնում: Ընտանիքի անդամները կարծում են, որ աղջիկները «պատվի համար սպանությունների» զոհ են դարձել, քանի որ նրանց հայրը կարծում էր, որ նրանք «խայտառակել են» ընտանիքը, հայտնում է Fort Worth Star Telegram-ը:
Քննիչները պնդում են, որ Սաիդը նրանց ավտոմեքենայով հասցրել է Տեխաս նահանգի Իրվինգ քաղաքից քիչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ եւ երկուսին էլ սպանել է իր տաքսիի մեջ։
Ոստիկանները հայտնաբերել են քույրերի մարմիններն Իրվինգ քաղաքի Omni հյուրանոցի մոտ կայանած տաքսիի մեջ:
Սաիդը հերքում է իր դուստրերի սպանությունը։