Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՊՆ
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։