Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են Շոյգուի գլխավորած վարչությունում։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։
Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հուլիսի 27-ին Հայաստանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Փառուխ և Խրամորթ գյուղերում Ադրբեջանի գործողությունների։ Հայցադիմումում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կատարվել են 2021-2022 թվականներին։