Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Նենսի Փելոսիի
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի երկու ավիակիրներ ծով են դուրս եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի ֆոնին, գրել է Zhongguo Shibao թերթը։
Չինաստանի բանակը օգոստոսի 1-ից 4-ը զորավարժություններ է անցկացնում Բոհայ ծովածոցում, իսկ օգոստոսի 2-ից 6-ը՝ Հարավչինական ծովում։
Փելոսին իր ասիական շրջագայությունը սկսել է անցած շաբաթ: Նախատեսված են այցելություններ Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա և Սինգապուր: Միաժամանակ լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն գրել ամերիկացի պաշտոնյայի՝ Թայվան այցելելու ծրագրերի մասին։ Նա անձամբ չի հաստատել այս տեղեկությունը՝ վկայակոչելով անվտանգության պահանջները։