Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել էին 65 տարին լրանալու հիմքով։
Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր ընտրվել 2021-ի հուլիսի 7-ին: