35-ամյա Բոզոյանը առևանգել է 25-ամյա Հաջաթյանին․ աղջկա հայրը դիմել է ոստիկանություն
Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը։ Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։
Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։