Նուբարաշենի գերեզմանների դիմաց, բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ
Հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։
Վիրավորներց մեկը զինվոր է: Վթարի փաստով Վ. Բաբաջայանի կողմից նախաձեռնվել է վարույթ։