Նենսի Փելոսին Թայվան չի մեկնի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրապարակել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ցանկը, որտեղ նա նախատեսում է լիենլ իր այցի ընթացքում, եւ Թայվանն այս ցանկում չկա:
«Ես ղեկավարում եմ Կոնգրեսի պատվիրակությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` վերահաստատելու Ամերիկայի անսասան նվիրվածությունը տարածաշրջանում մեր դաշնակիցներին եւ ընկերներին: Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում մենք բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնենք՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր ընդհանուր շահերն ու արժեքները»,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։
Փելոսին նաեւ հույս է հայտնել, որ արդյունավետ հանդիպումներ կունենան, որոնք Կոնգրեսին թույլ կտան շարունակել գործընկերությունն ամրապնդմանն ու համատեղ շահերը առաջ տանել համար աշխատանքներ տանել: Դրանք ներառում են խաղաղությունն ու անվտանգությունը, տնտեսական աճը ե առեւտուրը, COVID-19 համաճարակը, կլիմայական ճգնաժամը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարական կառավարումը:
Հիեցնենք, որ Չինաստանը դեմ էր արտահայտվել Թայվան Փելոսիի հնարավոր այցին: Թայվանը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում դարձել է հակամարտության հիմնական առանցքներից մեկը:
Երկար եւ անկեղծ հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խիստ նախազգուշացում է արել նախագահ Ջո Բայդենին այս մասին, որ կրակի հետ խաղալու դեպքում կայրվի: