Ինտերը փրկվեց պարտությունից Լիոնի դեմ խաղում, Մխիթարյանը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում
Ընկերական խաղում «Ինտերը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիոնի» հետ։ Հյուրերի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը։
50-րդ րոպեին Ռայան Շերկին կրկնապատկեց ֆրանսիական ակումբի առավելությունը։ 2 րոպե անց Ռոմելու Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը։ 65-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Նիկոլո Բարելան։
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 58-րդ րոպեին։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին։