Զինված բախում` թուրք-սիրիական սահմանին
Թուրք-սիրիական սահմանին նախօրեին արձանագրվել է հերթական զինված բախումը: Սիրիայի տարածքից թուրքական սահմանին են մոտեցել դիզվառելիքով բեռնված ավտոմեքենաներ, որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիայի տարածքում գտնվող ապօրինի ներգաղթյալներին դիզվառելիք հասցնել:
Թուրքական սահմանապահ զորքերի կողմից հնչել է հետ քաշվելու մասին նախազգուշացում: Արդյունքում մաքսանենգության փորձ անողները նահանջել են: Փոխհրաձգության հետևանքով ոչնչացվել է 7 տոննա մազութ տեղափոխող երկու բեռնատար: