Հայտնի է աղմկահարույց տեսանյութի հեղինակը
Էրեբունի թանգարանում պոռնոգրաֆիկ հոլովակի հեղինակն է հանդիսանում` ոմն Տանյա Սմարժեվսկայա, որն իր հերթին հանդիսանում է ուկրաինական և ռուսական եռման ցանցային հոլովակների հեղինակ։
Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը․
«Կարծում եմ ,որ իրավապահ մարմինների համար կարեւոր է շուտ հայտնաբերել և արտաքսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։
Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե ձեւի համար պետք է արձագանքեն, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները այս պոռնո-տուրիստները կարող են ենթարկվել բռնության, ինչն անթույլատրելի է ։
Հիշեք...եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ»։