Նորվեգիան ափսոսանք է հայտնում ռուսների հանդեպ ատելության մասին դիվանագետի խոսքերի համար
Նորվեգիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Մուրմանսկում Նորվեգիայի հյուպատոսության աշխատակցուհի Էլիզաբեթ Էլինգսենի հետ կապված սկանդալի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը։
Այսպիսով, ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսների նկատմամբ ատելության մասին դիվանագետի հայտարարությունները չեն արտացոլում երկրի քաղաքականությունը կամ նրա բնակիչների վերաբերմունքը ռուսների նկատմամբ։ Գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Տուվա Ռոնես Բոգնեսը հավելել է, որ նախարարությունը սկսել է ուսումնասիրել միջադեպը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էլիզաբեթ Էլինգսենը սկանդալ է սարքել Մուրմանսկի հյուրանոցում, երբ նրան խնդրել են սպասել սենյակի մաքրման ավարտին։
«Ես ատում եմ ռուսներին: Ես սովոր եմ մաքուր սենյակների, ես Սկանդինավիայից եմ։ Ոչ թե ինչ-որ ռուս կնոջ նման, որը լավ չի հավաքում»,- ասել է դիվանագետը: