ԱՄՆ-ն պետական ծառայողներին հրահանգել է հեռանալ Մալիից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ն հրահանգել է իր պետական բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, բացառությամբ շտապ օգնության անձնակազմի, լքել Մալին՝ ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկի պատճառով։
«Ահաբեկչական և զինված խմբավորումները շարունակում են ծրագրել առևանգումներ և հարձակումներ Մալիում: Գիշերային ակումբները, հյուրանոցները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը և միջազգային դիվանագիտական առաքելությունները կարող են դառնալ հարձակումների թիրախ», -ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
Հուլիսին Մալիի բանակը հայտնել էր երկրի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական ճամբարի վրա նոր հարձակումը հետ մղելու մասին։ Հունիսին զինվորականները աֆրիկյան պետության կենտրոնում վնասազերծել էին ավելի քան 60 ջիհադիստների, որտեղ ավելի վաղ 130-ից ավելի մարդ զոհվել էր ահաբեկչական հարձակումների հետևանքով։