Հնդկաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հանդես է եկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության օգտին։ Նա նշել է, որ Իրանի անդամակցությունը կամրապնդի կազմակերպության դիրքերը համաշխարհային շուկայում։
« Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կնպաստի համաշխարհային շուկայում կազմակերպության ազգեցության ուժեղացմանը»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Տաշքենդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նստաշրջանի ժամանակ։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կապահովի ելք դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչի շնորհիվ, ըստ նրա, կազմակերպության ազդեցությունը համաշխարհային շուկայում էականորեն կմեծանա։
Հնդկաստանը մասնակցում է Չաբահար նավահանգստի զարգացմանը և աջակցում է Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման ծրագրին։