Արարատ լեռը` Ագիրի, իսկ Էրզրումը՝ Էրզերոմ. Քուրդ պատգամավորների առաջարկը
Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավորներ Հալիլ Աքսոյը և Ալթան Թանը, Էրզրում և Աղըր նահանագների (պատմական Կարին) անունները փոխելու համար օրենքի նախագիծ են ներկայացրել Թուրքիայի խորհրդարան:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Քուրդ պատգամավորները առաջարկում են Աղըրը (թուրքերը այս անունով են կոչում նաև Արարատ լեռը) անվանել Ագիրի, իսկ Էրզրումը՝ Էրզերոմ:
Օրենքի նախագիծով նախատեսվում է փոխել ոչ միայն վերոնշյալ նահանգների, այլև մի շարք շրջանների անուններ:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանի Վանից ընտրված անկախ պատգամավոր Այսել Թուղլուքն էլ առաջարկել էր նահանգը վերանվանել Ուան: