Կիրկորովի հայրը հերքել է որդու՝ Մոլդովա մուտքի արգելքի մասին լուրերը
Բեդրոս Կիրկորովը հայտնել է, որ իր որդին այժմ հանգստանում է Հունաստանում։ Նա «ոչ հավաստի տեղեկություն» է անվանել այն, որ ոստիկանությունը երգչին չի թույլատրել մուտք գործել Մոլդովա։ Նրա խոսքերը փոխանցում է Zvezdanews Telegram ալիքը։
«Խնդիրներ չեն եղել, եթե մի բան լիներ, կիմանայի։ Մի հավատացեք այդ կեղծիքներին», - ասել է Կիրկորով ավագը:
Մինչ այդ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ Ֆիլիպ Կիրկորովը հուլիսի 28-ի երեկոյան չարտերային չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան։ Արդեն այնտեղ նա իմացել է երկիր այցելելու արգելքի մասին։ Արտիստը ստիպված է եղել գիշերել օդակայանի VIP սրահում։ Մոլդովայի սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ Ֆիլիպ Կիրկորովի՝ «պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»։