Իսպանիայում կոչ են արել հրաժարվել փողկապներից՝ էներգիա խնայելու համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը էլեկտրաէներգիայի խնայողության նոր միջոց է առաջարկել. նա քաղաքացիական ծառայողներին և խոշոր գործարարներին կոչ է արել փողկապ չկրել, հաղորդում է Europa Press գործակալությունը։ Կառավարության ղեկավարը ասուլիսի էր եկել առանց փողկապի և ցույց տվել, թե ինչպես կարելի է քիչ տանջվել շոգից, ավելի քիչ միացնել օդորակիչը և, հետևաբար, խնայել էլեկտրաէներգիան։
«Ես փողկապ չեմ կրում։ Սա նշանակում է, որ մենք բոլորս կարող ենք խնայել էներգիայի առումով։ Եվ ես խնդրել եմ բոլոր նախարարներին, բոլոր պաշտոնյաներին և մասնավոր հատվածին հնարավորության սահմաններում անհարկի փողկապ չօգտագործել։ Եվ այսպես, մենք բոլորս կխնայենք (օդորակիչների էլեկտրաէներգիան)»,- ասել է Սանչեսը։