Վենեսուելայի գեղեցկուհին ճանաչվեց «Միսս տիեզերք 2013»-ի հաղթող
Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթողի անունն արդեն հայտնի է: Հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը: Եզրափակիչ փուլ են անցել Կոստա Ռիկայի, Ուկրաինայի, Չինաստանի, Էկվադորի, Բրիտանիայի, Վենեսուելայի, Ինդոնեզիայի, Դոմինիկյան Հանրապետության, Պուերտո Ռիկոյի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Նիկարագուայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Նշենք, որ մրցույթին մասնակցում են աշխարհի 86 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի եզրափակիչ փուլը բաղկացած էր 3 մասից՝ բիկինի-շոու, երեկոյան զգեստների դեֆիլե և հարցազրույց:
Միսս-Ռուսաստան-2013 Էլմիրա Աբդրազակովան չի ընդգրկվել «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլն անցած 16 մասնակիցների ցուցակի մեջ: