Չեք էլ կարող պատկերացնել ինչ ֆինանսական չգնաժամի մեջ ենք. Նյու Յորքի քաղաքապետ
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ռեցեսիայի փուլում, ինչը հակասում է նախագահ Բայդենի այն հայտարարություններին, թե երկրում ամեն ինչ կարգին է, գրում է New York Post-ը։
«Մենք ֆինանսական այնպիսիս ճգնաժամի մեջ ենք, որը դուք չեք էլ կարող պատկերացնել: Ուոլ Սթրիթը փլուզվում է. մենք ռեցեսիայի փուլում ենք»,- ասել է քաղաքապետը։
Բայդենը չի հավատում, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ռեցեսիայի փուլում է՝ չնայած վերջին երկու եռամսյակներին գրանցված ՀՆԱ-ի բացասական ցուցանիշին։
Առեւտրի նախարարության տվյալները ցույց են տվել, որ իրական ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում նվազել է 0,9 տոկոսով՝ առաջին եռամսյակի 1,6 տոկոս անկումից հետո:
Տնտեսագետները կանխատեսում էին չնչին 0,3 տոկոս աճ եւ ավելանում էին մտավախությունները, որ գնաճը զսպելու Դաշնային պահուստային համակարգի փորձերը հակառակ արդյունք կունենան:
Նույնիսկ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել էր, որ գնաճը չափազանց բարձր է, եւ տնտեսության աճը դանդաղում է։